«ԵՄ-ն Հայաստանի կողքին է տեղահանվածներին օգնելու հարցում»,- հոկտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նախագահ ֆոն դեր Լեյենը Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին տեղելացրել է X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter)։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունն ակտիվացրել է Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը եւ մոբիլիզացրել 5,2 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաեւ տեղեկացրել է, որ Ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչն այս ուրբաթ կմեկնի տարածաշրջան՝ տեղում հետագա կարիքները գնահատելու համար։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,