EU4Business֊ի 2023թ. տարեկան զեկույց. Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ՓՄՁ-ները ստացել են 2.5 միլիարդ եվրոյի հավելյալ եկամուտ
EU4Business
19 Դեկտեմբերի, 2023

EU4Business֊ի 2023թ. տարեկան զեկույց. Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ՓՄՁ-ները ստացել են 2.5 միլիարդ եվրոյի հավելյալ եկամուտ


2022 թվականին Եվրոպական միությունը հատկացրել է 125.4 միլիոն եվրո՝ աջակցելու Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ընդհանուր առմամբ շուրջ 78,000 ՓՄՁ-ների (փոքր եւ միջին ձեռնարկություններ), որոնց 40%-ը պատկանում է կանանց: Որպես արդյունք՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում ԵՄ-ի կողմից աջակցվող ՓՄՁ-ներին հաջողվել է ստեղծել ավելի քան 83,000 նոր աշխատատեղ եւ ստանալ 2.5 միլիարդ եվրոյի հավելյալ եկամուտ։

Այս տվյալները ներկայացված են EU4Business նախաձեռնության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցում, որն ընդգրկում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրների ՓՄՁ-ներին ԵՄ աջակցությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։ 2023 թվականի տարեկան զեկույցը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ԵՄ աջակցության մասին ծրագրի բոլոր երեք առաջնահերթ ոլորտներում՝ ֆինանսների հասանելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ եւ բիզնեսին նպաստող միջավայր:

Մոտ 30,000 ՓՄՁ-ներ ազգային գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ստացել են ավելի քան 530 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն վարկերի տեսքով: Վարկի միջին ծավալը կազմել է մոտ 18,000 եվրո: 2022 թվականին մոտ 33.7 միլիոն եվրո է հատկացվել ԱլԳ ՓՄՁ-ներին՝ օգնելու զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ինչը կազմում է հատկացված ընդհանուր գումարի 27%-ը: Մատուցվել է շուրջ 38,000 խորհրդատվական ծառայություն, վերապատրաստվել է բիզնեսին աջակցող 1,200 կազմակերպություն: EU4Business-ի աջակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ սկսած Հայաստանում առցանց դասավանդման հարթակին աջակցելուց մինչեւ Վրաստանում հին, էկոլոգիապես մաքուր ներկման ավանդույթը վերականգնող նորաձեւության ձեռներեց։

Բացի այդ, ԵՄ-ը մոտ 26 մլն եվրո է հատկացրել գործարար միջավայրի բարելավմանը: Այս աջակցությունը նպաստել է 3,000 պետական հաստատությունների, այդ թվում՝ կարգավորող, քաղաքականություն մշակող եւ իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ բարեփոխվել են շուրջ 321 օրենքներ, կանոնակարգեր եւ ընթացակարգեր: Այս թվերի հետեւում կան տպավորիչ պատմություններ, ինչպիսին այս մեկն է, որը ներկայացնում է ուկրաինական պանիր արտադրողների աճի պատմությունը։

EU4Business-ը (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) հովանավորության նախաձեռնություն է, որը ներառում է ԵՄ բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Արեւելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ՓՄՁ-ների աջակցությանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,