Այսօր Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է 2023 թվականի համար հայտերի ընդունումը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում։
4,2 միլիարդ եվրո տարեկան բյուջեով «Էրազմուս+»-ը մեծացնում է ներառականությանը, քաղաքացիական ակտիվությանն ու ժողովրդավարական մասնակցությանը, ինչպես նաև կանաչ ու թվային փոխակերպումներին իր աջակցությունը ԵՄ-ում և միջազգային մակարդակում։
Գալիք տարի ծրագիրը կշարունակի աջակցել դպրոցականների, բուհերի ու մասնագիտական կրթության և վերապատրաստման (ՄԿՈՒ) հաստատությունների ուսանողների, չափահաս սովորողների, ոչ ֆորմալ ուսումնական ծրագրերում ներգրավված երիտասարդների, մանկավարժների և կրթական հաստատությունների անձնակազմի միջազգային տեղաշարժին, ինչպես նաև եվրոպական կրթական և ուսումնական փորձի հետ հաղորդակցմանը: Ծրագրի նպատակն է նաև ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի պատերազմից փրկված սովորողներին և դասավանդող անձնակազմին:
Այս հայտամրցույթը բաղկացած է մի քանի դրամաշնորհային ծրագրերից կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Դրա մանրամասն պայմանները, ներառյալ առաջնահերթությունների, վերջնաժամկետների և մասնակցության իրավունք ունեցող երկրների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է գտնել «Էրազմուս+» ծրագրի 2023 թվականի ուղեցույցում:
Տրամադրվող դրամաշնորհի չափը, ինչպես նաև նախագծերի տևողությունը տարբեր են՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են նախագծի տեսակը, հայտատուի տեսակը և ներգրավված գործընկերների թիվը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,