Ուսուցիչների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ-ն գործարկել է իր տարածքում և դրա սահմաններից դուրս գործող ուսուցիչների համար նախատեսված նոր առցանց գործիք՝ անդրադառնալով այն խնդրին, թե ինչպես են նրանք օգտագործում թվային տեխնոլոգիաներն իրենց ուսուցչական գործունեության մեջ:
Մի շարք հարցերի վրա հիմնված «SELFIEforTEACHERS» գործիքը կարող է օգնել նրանց գնահատել իրենց թվային ունակությունները և պարզել, թե որտեղ ունեն լրացուցիչ ուսուցման և աջակցության կարիք:
Ուսուցիչները կարող են օգտագործել տվյալ գործիքը անհատապես կամ թիմի կազմում (իրենց դպրոցի, մարզի կամ երկրի շրջանակներում գործող): Սա կարող է օգնել դպրոցի, դպրոցների ցանցի, մանկավարժական կրթական հաստատության կամ կրթության տեղական մարմնի շրջանակներում պլանավորմանը:
Գործիքը հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և սլովեներեն լեզուներով: Առաջիկա շաբաթներին կգործարկվեն գործիքի ԵՄ բոլոր պաշտոնական լեզուներով տարբերակները: SELFIEforTEACHERS-ի բոլոր պատասխաններն անանուն են, և որևէ անձնական տվյալ չի տարածվում:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,