Բրյուսելում կայացել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը
EU
13 Դեկտեմբերի, 2023

Բրյուսելում կայացել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը


Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներից հինգի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) արտգործնախարարների հանդիպումը: Այն նախագահում էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Հանդիպումը հնարավորություն է ընձեռել մտքեր փոխանակել Արեւելյան գործընկերության վերաբերյալ, ամփոփել ձեռքբերումներն ու արդյունքները եւ սահմանել կոնկրետ առաջարկություններ ապագայի համար:

Հանդիպմանը նախարարները քննարկել են, թե ինչպես Արեւելյան գործընկերությունը կարող է շարունակել ապահովել անդամ եւ գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները, ինչպես արագացնել Արեւելյան գործընկերության համար տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացումը, ինչպես ընդլայնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան եւ Արեւմտյան Բալկանները, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային քաղաքականությունների հետ, ինչպիսին է «Սեւծովյան սիներգիա»-ն:

Նախարարները քննարկել են համագործակցության ոլորտներին, ներառյալ կապի հասանելիությանը (միակցվածությունը), տրանսպորտին, էներգետիկային, «կանաչ» եւ թվային անցմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայությանը եւ անվտանգությանն առնչվող հարցեր:

Նախարարներն աջակցություն են հայտնել 2024 թվականի համար կոնկրետ թիրախային արդյունքներին, հատկապես՝ տարածաշրջանային ռոմինգի, ճանապարհային անվտանգության եւ տրանսպորտի ոլորտներում:

«ԵՄ-ն, անդամ պետությունները եւ գործընկերները կավելացնեն իրենց ջանքերը Արեւելյան գործընկերության վերականգնման, դիմակայունության եւ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի համար Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի շարունակական հետեւանքների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարներին ուղերձ է հղել նաեւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,