ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են ուժեղացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը
EUMA
13 Դեկտեմբերի, 2023

ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են ուժեղացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը


Դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ ավելացնելով դրա ներկայությունը տեղում՝ 138-ից հասցնելով 209-ի։

Հայտարարելով այս մասին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ դա «առաքելության ծավալների կարեւոր մեծացում է, եւ սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կարծում է, որ «տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն» կա, եւ պարտավորվել է շարունակել իր աջակցությունը այդ ջանքերին՝ աշխատելով եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ:

Որոշմանը նախորդած օրը Բորելը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Ներկայումս աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Բորելը։

«Ես տեսնում եմ, որ Հայաստանը հստակ տեսնում է մեզ հետ համագործակցության ընդլայնման առավելությունները, եւ մենք պատրաստ ենք դրական արձագանքել»,-  նշել է նա։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,