Եվրոպական հանձնաժողովը ողջունում է ԵՄ արտաքին գործողությունների 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերջնական ընդունումը
11 Հունիսի, 2021

Եվրոպական հանձնաժողովը ողջունում է ԵՄ արտաքին գործողությունների 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերջնական ընդունումը


Եվրոպական հանձնաժողովը հունիսի 9-ին ողջունել է Եվրոպական խորհրդարանի՝ 2021-2027 թթ. համար «Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիք (NDICI)՝ Գլոբալ Եվրոպա» բյուջետային մեխանիզմի ընդունման որոշումը: Այս որոշմամբ ԵՄ-ն առաջիկա 7 տարվա ընթացքում կկարողանա ընթացիկ գներով 79,5 միլիարդ եվրո օգտագործել` գլոբալ վերականգնումը խթանելու համար: Այս ֆինանսական փաթեթը կօգտագործվի հարևան երկրներում և այլուր կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, ժողովրդավարության, կառավարման, մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության հարցերով միջազգային գործընկերության համար:

Երրորդ երկրների հետ ԵՄ համագործակցությանն ուղղված ընդհանուր հատկացումը կբաշխվի հետևյալ կերպ.

  • 60,38 մլրդ եվրո՝ աշխարհագրական ծրագրերի իրականացմանը (որից առնվազն 19,32 մլրդ եվրոն նախատեսված է Հարևանության տարածաշրջանի համար).
  • 6,36 մլրդ եվրո՝ թեմատիկ ծրագրերի իրականացմանը (մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, խաղաղություն, կայունություն և հակամարտությունների խաղաղ կանխարգելում ու գլոբալ մարտահրավերներ).
  • 3,18 մլրդ եվրո՝ արագ արձագանքման գործողություններին:

9,53 մլրդ եվրոյի չափով չբաշխված միջոցների «բարձիկը» կարող է լրացնել այս ծրագրերից ցանկացածին և արագ արձագանքման մեխանիզմին՝ չնախատեսված հանգամանքներին, նոր կարիքներին կամ առաջացող մարտահրավերներին արձագանքելու և նոր առաջնահերթություններին սատար կանգնելու համար:

Նոր գործիքը կաջակցի իրենց երկարաժամկետ զարգացման մարտահրավերները հաղթահարելու կարիք ունեցող երկրներին և կնպաստի Միության համաձայնեցրած միջազգային պարտավորությունների ու նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին, Օրակարգ 2030-ին և Փարիզի համաձայնագրին:

NDICI-Global Europe-ը նաև միավորում է դրամաշնորհներ, ֆինանսավորման խառնուրդներ և երաշխիքներ, որոնք ԵՄ-ին թույլ կտան ամբողջ աշխարհում խթանել պետական և մասնավոր ներդրումները` ի աջակցություն կայուն զարգացման: Ներդրումները կաջակցվեն արտաքին գործողություններին ուղղված 53,4 միլիարդ եվրոյի չափով երաշխավորմամբ:

«ԵՄ արտաքին գործողությունների ֆինանսավորման նոր գործիքը հեղափոխական դեր կունենա մեր ամենամոտ հարևանների կայունությունն ու բարգավաճումը խթանելու համար: Այն կամրապնդի Հարավային հարևանության հետ մեր նորացված գործընկերությունը՝ օգնելով բացահայտել տարածաշրջանի չօգտագործված տնտեսական ներուժը և աջակցել COVID-19 համավարակից հետո դրա վերականգնմանը: Այն կխթանի նաև մեր արևելյան գործընկեր երկրներում աճին և աշխատատեղերի ստեղծմանը, թվային և կանաչ փոխակերպումներին, ինչպես նաև մարդկային զարգացմանը և երիտասարդական հնարավորություններին», – նշել է հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

NDICI-Global Europe-ն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից և ունի հետադարձ ուժ՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,