Կայուն քաղաքային կառավարումը Հայաստանում. մինչեւ 60 000 եվրո դրամաշնորհներ Վանաձորում եւ Գյումրիում ծրագրերի իրականացման համար
15 Սեպտեմբերի, 2023

Կայուն քաղաքային կառավարումը Հայաստանում. մինչեւ 60 000 եվրո դրամաշնորհներ Վանաձորում եւ Գյումրիում ծրագրերի իրականացման համար


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման» նախաձեռնությունը հայտարարում է Վանաձորում եւ Գյումրիում ծրագրերի իրականացման առաջարկների մրցույթ:

Ծրագրերը կարող են ուղղված լինել հանրային տրանսպորտի խելացի եւ կանաչ կառավարման համակարգի ներդրմանը, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ներդրմանը, համայնքապետարանի աշխատակազմի մասնագիտական զարգացմանը, յուրաքանչյուր համայնքում պլաստիկի վերամշակման հոսքագծի ներդրմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հասարակական նախաձեռնությունների իրականացմանը եւ այլն:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հայցվող դրամաշնորհի գումարի չափը պետք է կազմի 20 000-ից 60 000 եվրո։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբեր 24-ն է։

Սույն հնարավորությամբ հետաքրքրված կազմակերպությունները կարող են գրանցվել  «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի կողմից առաջարկվող հատուկ հանդիպմանը՝ դրամաշնորհային հայտերի պատրաստման գործընթացին ծանոթանալու համար: Գրանցումը պարտադիր է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

24 Սեպտեմբերի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,