Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ գործող Կարիերայի ուղղորդման միջգործակալական աշխատանքային խումբը կազմակերպում է առաջին Կարիերայի համաշխարհային ամիսը:
Նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում միջազգային գործակալությունները կանցկացնեն մի շարք գլոբալ և տարածաշրջանային միջոցառումներ` համագործակցելով ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կարիերայի զարգացման ոլորտում գործող ազգային, տարածաշրջանային և համաշխարհային ասոցիացիաների հետ։
Համաշխարհային և տարածաշրջանային հիմնական գործընկերների թվում են Քարիեր Լաբ Հայաստանը և Ուկրաինայի կարիերայի ուղղորդման և կրթական խորհրդատվության ասոցիացիան:
«Կարիերայի ուղղորդումը գնալով ավելի կարևոր է դառնում՝ նպաստելու արժանապատիվ աշխատանքի և ապրուստի միջոցների հասանելիության ապահովման ջանքերին: Աշխատաշուկայում պահանջվող հմտությունների և վերապատրաստման ջանքերի ապահովման, ինչպես նաև մասնագիտական շարժունակության խթանման գործում նրա դերը առանցքային գործոն կլինի տնտեսության վերականգնման գործընթացում»,- ասվում է «Կարիերայի համաշխարհային ամիս» միջոցառման էջում:





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,