«Մենք մենակ չենք». ԵՄ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պայքարում
15 Դեկտեմբերի, 2021

«Մենք մենակ չենք». ԵՄ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պայքարում


«Մենք զգացել ենք, որ մենակ չենք, և ամեն անգամ, երբ դիմում ենք, մեզ օգնության ձեռք են մեկնում»,- ասում է մոլդովացի բուժաշխատողը, ում խոսքն արտացոլում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի հազարավոր մարդկանց փորձը, ովքեր օգտվել են Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համերաշխության գործողություններից: Այդ գործողություններն իրականացվել են ԵՄ-ի՝ COVID-19-ի հետ կապված առողջապահական ճգնաժամի դեմ պայքարում և սոցիալ-տնտեսական վերականգնմանն աջակցելու համար Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ուղղված ավելի քան 2,5 միլիարդ եվրո արժողությամբ աջակցության փաթեթի շրջանակներում:

https://twitter.com/WHO_Europe/status/1470710659247603712?s=20

ԵՄ-ն և ԱՀԿ-ն «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության միջոցով համատեղ աշխատանք են տանում՝ COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Նախաձեռնության միջոցով բուժաշխատողներն ապահովվել են ավելի քան 13 միլիոն անհատական պաշտպանության միջոցներով, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներով և ուսուցմամբ՝ օգնելու COVID-19-ից մարդկանց ապաքինմանը:

ԵՄ-ի և ԱՀԿ-ի համերաշխության գործողությունները նաև ենթադրում են աջակցություն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տեղաբաշխմանը՝ պատվաստանյութերի սառցարանների ու սառնարանների նվիրատվության և բուժաշխատողների վերապատրաստման միջոցով, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստումների դյուրացմանը: Օրինակ՝ Ուկրաինայում ԵՄ-ն և ԱՀԿ-ն ավտոբուսներ են տրամադրել գյուղական բնակավայրերի բնակիչներին՝ պատվաստման կետեր հասնելու նպատակով՝ COVID-19 պատվաստանյութերի մատչելիություն ապահովելով սահմանափակ շարժունակություն ունեցող, հեռավոր շրջաններում բնակվող կամ տարեց քաղաքացիների համար: Վրաստանում էլ նրանք մոբիլիզացրել են 900 համայնքային առաջնորդների, այդ թվում՝ 400 կրոնական առաջնորդների՝ պատվաստումային գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար:

ԵՄ աջակցությունն իրականացվում է նաև պատվաստանյութերի տրամադրման տեսքով. 2021 թվականի նոյեմբերի կեսերի դրությամբ ԵՄ արևելյան գործընկեր երկրներին «COVAX»-ի կամ ուղղակիորեն ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով նվիրաբերվել է ավելի քան 10 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Այս շաբաթ ԵՄ-ն հայտարարեց Լեհաստանի հետ նոր՝ 35 մլն եվրո արժողությամբ պայմանավորվածության մասին, որի շրջանակներում ԵՄ անդամ երկրները աջակցություն կստանան Արևելյան գործընկերության երկրներ պատվաստանյութերի առաքման հարցում:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ հարյուրավոր միլիոն եվրո հատկացնելով, որպեսզի ՓՄՁ-ները կարողանան վարկ ստանալ՝ իրենց բիզնեսը պահպանելու և ճգնաժամից հետո վերականգնելու համար, ինչպես նաև տարաբնույթ աջակցություն ցուցաբերելով հասարակության ամենախոցելի խավերին, օրինակ՝ հեռավար ուսուցման կազմակերպման հարցում տեղական դպրոցներին աջակցությունը, աշխատանք կորցրած կանանց օգնությունը կամ տարեցներին և հաշմանդամներին սննդի փաթեթների մատակարարումը:

Իմացեք ավելին համերաշխության գործողությունների մասին և թե ինչպես են Եվրոպական միությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օգնում Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պայքարում։

Ձեր բոլոր հարցերի պատասխանները.

Այն ամենը, ինչ պետք է իմանալ COVID-19-ի օրոք պատվաստումների մասին

Ինչպես է ԵՄ-ն օգնում պայքարել COVID-19 համավարակի դեմ

Տարածաշրջանային տեղեկատվական թերթիկներ

ԵՄ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին՝ Արևելյան գործընկերության տարածքում

Համերաշխության նշան՝ հանուն առողջության. աջակցություն COVID-19-ի դեմ պայքարին և պատվաստանյութերի տեղաբաշխմանն ու պատվաստումային գործընթացին Արևելյան գործընկերության տարածաշրջանում

Տեղեկատվական թերթիկներ երկրների վերաբերյալ.

Հայաստան. «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնություն

Ադրբեջան. «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնություն

Բելառուս. «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնություն

Վրաստան. «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնություն

Մոլդովա. «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնություն

Ուկրաինա. «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնություն

Կայքեր

COVID-19-ի դեմ պայքարը «Թիմ Եվրոպա»-յի միջոցով

COVID-19-ի բռնկմանն ուղղված միասնական եվրոպական արձագանքի համակարգումը Եվրոպական հանձնաժողովի կողմից

ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի կայքը COVID-19-ի մասին

ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի կայքը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և պատվաստումների մասին

COVAX

ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,