Հայաստան. ԵՄ խորհուրդը նշանակել է Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար
12 Հունիսի, 2026

Հայաստան. ԵՄ խորհուրդը նշանակել է Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար


Եվրոպական միության խորհուրդը հունիսի 10-ին Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia/ԵՄԳԱ Հայաստան) ղեկավար մեկ տարի սկզբնական մանդատով, որը կմեկնարկի 2026 թվականի հունիսի 11-ին: 

«ԵՄԳԱ Հայաստան»-ը ձեւավորվել է 2026 թվականի ապրիլին ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդրանքով՝ երկու տարի նախնական ժամկետով՝ երկրի դիմակայունության եւ ճգնաժամերի կառավարման ոլորտում կարողությունների ամրապնդման նպատակով: Առաքելությունը կաջակցի Հայաստանին համակցված սպառնալիքներին դիմակայելու հարցում՝ կիբեռհարձակումներ, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներ եւ միջամտություն, ապօրինի ֆինանսական հոսքեր՝ տրամադրելով ռազմավարական եւ գործառնական խորհրդատվություն:

Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է, ունի դեսպանի դիվանագիտական աստիճան, միջազգային հարաբերություններում ավելի քան 25 տարվա փորձ: Նա ձեռք է բերել առաջնորդության եւ կառավարման հարուստ փորձ՝ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ Լիտվայում, Լատվիայում, ինչպես նաեւ Խորվաթիայում Ռումինիայի դեսպանի կարգավիճակում:

Վերջին երեք տարիներին նա ծառայել է որպես Մոլդովայում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Moldova) ղեկավար, որտեղ նա առաջնորդել է ԵՄ-ն առաջին քաղաքացիական ՊԱԱՔ (CSDP) առաքելության հիմնադրումը՝ ուղղված ճգնաժամային կառավարման ազգային կառույցների աջակցությունը եւ հիբրիդային սպառնալիքների հակազդմանը:  

ԵՄԳԱ-ն ԵՄ երկրորդ ԱԱՊՔ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում: Այն առանձին եւ անկապ կառույց է 2023 թվականին ձեւավորված Հայաստանում ԵՄ առաքելությունից (ՀԵՄԱ / EUMA), որի խնդիրն է դիտարկել եւ զեկուցել իրավիճակը գետնի վրա, նպաստելով հակամարտության ազդակիր շրջաններում վստահության ամրապնդմանը եւ մարդկային անվտանգությանը:      

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,