«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքական չորրորդ երկխոսությունը կոչ է անում քայլեր ձեռնարկել երկրի ջրային հատվածի բարելավման ուղղությամբ
13 Մարտի, 2024

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքական չորրորդ երկխոսությունը կոչ է անում քայլեր ձեռնարկել երկրի ջրային հատվածի բարելավման ուղղությամբ


Մարտի 6-ին կայացել է «Աճ եւ վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման եւ բարգավաճման» (ԿԱՆԱՉ Հայաստան) հարթակի քաղաքական չորրորդ երկխոսությունը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նորարարական գաղափարներ, ներկայացվել գլոբալ պատկերացնումներն այն մասին, թե ինչպես ջրի եւ կոյուղաջրերի կայուն կառավարումը կարող է նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության բարձրացմանը:

«Հայաստանն ունի բավարար ջրային ռեսուրսներ, սակայն այդ ռեսուրսը արագորեն նվազում է կլիմայի փոփոխության եւ աղբյուրից դեպի նպատակակետ ճանապարհին ջրի չափազանց շատ մեծ կորստի պատճառով: Անհրաժեշտ է մտածելակերպի փոփոխություն՝ գիտակցելով, որ ջուրը պահանջում է ավելի լավ կառավարում»,– նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

«Ոռոգման կարիքների ավելացումը, կլիմայի փոփոխությունը եւ հնացած ջրային ենթակառուցվածքը վտանգներ են ներկայացնում Հայաստանում առկա ջրային ռեսուրսների համար: Ջրի հետագա կորուստները կանխելու համար Հայաստանը պետք է բարելավի կոյուղաջրերի մաքրումը, ակտիվացնի Սեւանա լիճը մաքրելու ջանքերը եւ մշակի ու իրականացնի ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն»,- ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող բոլոր ջանքերին՝ Հայաստանի համար ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանից բխող «ներդրումների իրագործման խթանմանն ուղղված» ՀՀ–ԵՄ ներդրումների համակարգման հարթակի շրջանակներում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,