ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը եւ ներդրումային համագործակցությունը
1 Մարտի, 2024

ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը եւ ներդրումային համագործակցությունը


Փետրվարի 29-ին Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այս շաբաթ Երեւանում գտնվող՝ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության եւ ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։

Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) եւ միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը եւ տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի եւ Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում:

Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարեւոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման եւ փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։

Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության (տարածաշրջանային տրանսպորտային ցանց, որը Հայաստանի միջոցով միմյանց կկապի Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը եւ Վրաստանը) հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական եւ ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել այդ ծրագրերը ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու նպատակով:

«Մեր նպատակն է ավելի արագ շարժվել, հաղթահարել մարտահրավերները եւ խթանել ներդրումները։ Եվրոպական միության Տնտեսական եւ ներդրումային ծրագիրը մինչ օրս 550 միլիոն եվրոյի ներդրում է մոբիլիզացրել Հայաստանում», — հանդիպումից հետո X-ում գրել է Ադրիեն Կիրալին:

Շահագրգիռ կողմերը համաձայնեցրել են նաեւ հետագա գործողությունները եւ հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,