Հոգեկան առողջության միջազգային օր. խորհուրդներ և հուշումներ՝ հանուն ձեր բարեկեցության
26 Հոկտեմբերի, 2022

Հոգեկան առողջության միջազգային օր. խորհուրդներ և հուշումներ՝ հանուն ձեր բարեկեցության


EU NEIGHBOURS east-ի «Փոխենք աշխարհը, քանի դեռ այն չի փոխել մեզ» ընթացիկ երիտասարդական արշավի շրջանակներում մենք գործարկում ենք երիտասարդների հոգեկան առողջությանը և բարեկեցությանը նվիրված հատուկ էջ հայերեն լեզվով, որտեղ ներկայացված են խնդրին առնչվող մարտահրավերներն ու դրանց վերաբերյալ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ոտքի կանգնել և բարելավել ձեր բարեկեցությունը։

Շատերի համար երիտասարդ լինելը հնարավորությունների և փոփոխությունների հոմանիշ է: Բայց ոմանց համար դա անհանգստության, միայնության և զայրույթի շրջան է. զգացողություններ, որոնք սրվում են սոցիալական ցանցերի, լոքդաունների և մեկուսացման, պատերազմի, տնտեսական և կլիմայական խնդիրների ճնշման ներքո:

Մեր էջը պարունակում է պարզ հուշումներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել սթրեսը, վերահսկել խուճապը և մտածել դրական, ինչպես նաև խորհուրդներ այն մասին, թե ինչպես օգնել մեկին, ով բարդ ժամանակներ է ապրում:

Հոգեկան առողջությունը կարևոր առաջնահերթություն է Եվրոպական միության ողջ տարածքում: Վերջերս ԵՄ-ն ընդունեց իր արտաքին գործողությունների համար երբևէ առաջին Երիտասարդական գործողությունների ծրագիրը, որով այն հանձն է առնում աջակցել երիտասարդների հոգեկան առողջությանը ամբողջ աշխարհում։ Փաստաթուղթն ընդունում է առողջապահական ծառայություններ և տեղեկատվություն ստանալու հարցում երիտասարդների առջև ծառացած հսկայական մարտահրավերները (այդ թվում՝ հոգեկան առողջության մասով) և հավելում, որ իրավիճակը վատթարացել է համավարակի և հակամարտությունների, ինչպես նաև «կլիմայի փոփոխությամբ, տևական պատերազմներով, բռնի տեղահանումներով, ռասիզմով և ապատեղեկատվությամբ պայմանավորված հեռանկարի բացակայության» պատճառով։

EU NEIGHBOURS east-ի երիտասարդական արշավը խթանում է հոգեկան առողջության խնդիրների շուրջ երիտասարդական հնարավորություններն ու միջոցառումները, ինչպես նաև քննարկումները սոցիալական ցանցերի իր ալիքներում, «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի շրջանակներում, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների և բլոգերների հետ համագործակցությամբ:

Հետևեք սոցիալական ցանցերում EU NEIGHBOURS east-ի էջերին՝ արշավին մասնակցելու համար՝ Facebook, Instagram, Twitter և LinkedIn.

Իմացիր ավելին

Հոգեկան առողջությանը և բարեկեցությանը նվիրված հատուկ էջ՝ հայերեն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,