Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նշվեց Երեւանում անցկացված փորձագիտական կլոր սեղանով
17.07.2026

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նշվեց Երեւանում անցկացված փորձագիտական կլոր սեղանով


Հուլիսի 13-ին Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ Հայաստան) ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպեց կլոր սեղան-միջոցառում, որը համընկավ ԵՄԳԱ Հայաստանի մեկնարկի վերաբերյալ ԵՄ որոշման ընդունման հետ։

Առաքելությունը կաջակցի Հայաստանի կարողություններին՝ դիմակայելու հիբրիդային մարտահրավերներին, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության դրսեւորումներին (FIMI) ու անօրինական ֆինանսական հոսքերին: Մասնավորապես, ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտական աջակցության եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով ԵՄԳԱ Հայաստանը կաջակցի հայաստանյան հաստատություններին՝ նմանատիպ սպառնալիքներին հակազդելու գործում:

Երեւանում կայացած միջոցառումը վարում էին ԵՄ Քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի եւ ԵՄԳԱ Հայաստանի ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։

Կլոր սեղանը միավորել էր քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների եւ հանրային քաղաքականության փորձագետների ներկայացուցիչներին: Միջոցառումը հնարավորություն տվեց մտքեր փոխանակել Հայաստանի դիմակայունության ամրապնդման թեմայի շուրջ՝ կիբեռսպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության (FIMI) եւ անօրինական ֆինանսական հոսքերի նման զարգացող սպառնալիքների նկատմամբ:

Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ Հայաստան) քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է, որը գործում է Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում՝ ՀՀ կառավարության խնդրանքով: Առաքելությունը ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին եւ մեկնարկել է 2026 թվականի հուլիսի 13-ին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,