Հայաստան. տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀԿ-ների աջակցման ծրագրի մեկնարկը
27 Ապրիլի, 2022

Հայաստան. տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀԿ-ների աջակցման ծրագրի մեկնարկը


Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՁԳՏԵ՛Ք ավելի լավ ապագայի» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, կայունությունը և հաշվետվողականությունը՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դերակատարում ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության խորացման և Հայաստանի համայնքների, հատկապես՝ խոցելի բնակչությանը սպասարկելու գործում։

«Առճակատումները, բանավեճերը, տարբեր կարծիքների առկայությունը ժողովրդավարական հասարակության կարևոր բաղադրիչներից են, բայց, երբ խոսքը վերաբերում է խոցելի բնակչության պաշտպանությանը կամ ուղեկցող բարեփոխումներին, պետք է հասնել կոնսենսուսի: Հենց դա է այս ծրագրի նպատակը. ՁԳՏԵԼ նախաձեռնել և աջակցել շփումներին, կարողությունների զարգացմանը, կամավորական և ներգրավմանը միտված գործողություններին և նպաստել քաղաքացիական հասարակության միջև սիներգիայի և համագործակցության ձևավորմանը»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,