Հայաստան. ԵՄ դեսպանն այցելել է Գյումրի
28 Հոկտեմբերի, 2022

Հայաստան. ԵՄ դեսպանն այցելել է Գյումրի


Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Շիրակի մարզկենտրոն Գյումրի։

Դեսպանը հանդիպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին՝ քննարկելու ԵՄ օժանդակությունը մարզին։ Անդրեա Վիկտորինն ընդգծել է ազդեցիկ պաշտոններում կին ղեկավարներ ունենալու կարևորությունը, ինչպես նաև հանդիպել է ռազմագերիների հարազատներին՝ լիակատար ըմբռնումը հայտնելով նրանց ապրումներին և վիճակին։

Այլ թեմաների շարքում դեսպանն անդրադարձել է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային ծրագրի շրջանակում  Գյումրին որպես զբոսաշրջության և տեղական տնտեսական զարգացման կենտրոն դարձնելու տեսլականին, ինչպես նաև ընթացիկ այլ աշխատանքներին, ինչպիսիք են Գյումրի քաղաքի փողոցային լուսավորության արդիականացումը և փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող աջակցությունը։

Այցի ընթացքում դեսպանը հյուրընկալվել է նաև ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նոր գրասենյակում։

Իմացիր ավելին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,