Հայաստան. ԵՄ աջակցությամբ իր գործունեությունն է սկսել փոքր բիզնեսների համար նախատեսված «Իմփաքթ Հաբ Սյունիք» կենտրոնը
8 Նոյեմբերի, 2022

Հայաստան. ԵՄ աջակցությամբ իր գործունեությունն է սկսել փոքր բիզնեսների համար նախատեսված «Իմփաքթ Հաբ Սյունիք» կենտրոնը


Նոյեմբերի 3-ին ԵՄ աջակցությամբ Գորիսում տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Սյունիքի բացման արարողությունը։ Այն գործելու է որպես տարածաշրջանային կենտրոն, որի ուշադրության առանցքում լինելու են մարզում գործող փոքր բիզնեսները։

Կենտրոնը կաջակցի ձեռներեցներին լուծումներ գտնել Ադրբեջանի հետ հակամարտության էսկալացիայից հետո խոցելի խմբերի առջև ծառացած խնդիրների համար։

Իմփաքթ Հաբ Սյունիքը հիմնադրվել է ԵՄ համաֆինանսավորմամբ` «Ավելի ուժեղ ձեռներեցության էկոհամակարգ Սյունիքում. Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» (SEES) ծրագրի շրջանակներում։

«Մեր նպատակն է համապարփակ աջակցություն ցուցաբերել Սյունիքին և նպաստել տեղում գործող ՓՄՁ-ների զարգացմանն ու տեղական տնտեսական զարգացմանը՝ հիմնվելով Հայաստանի մյուս մարզերում իրականացվող տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև ՓՄՁ-երի աջակցման ծրագրերի առկա փորձի վրա»,- իր բացման խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,