Հայ ֆերմերները գյուղատնտեսական տեխնիկա են ստացել ԵՄ ծրագրի շրջանակում
8 Դեկտեմբերի, 2022

Հայ ֆերմերները գյուղատնտեսական տեխնիկա են ստացել ԵՄ ծրագրի շրջանակում


ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ) ԵՄ ֆինանսավորմամբ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (EU-LEAD4Lori and Tavush Regions) ծրագրի շրջանակում փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։

Տրամադրված տեխնիկան ներառում է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր։

ՖԱՕ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը նշել է․ «2021թ․ վերջին LEAD ծրագրի պատվերով հետազոտություն է իրականացվել՝ գնահատելու Տավուշի և Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցությունը։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները հատկապես փոքր ֆերմերների համար: Անհրաժեշտություն է առաջացել քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ»։

Միջոցառման ընթացքում տեղական համայնքների ներկայացուցիչներն իրենց երախտիքն են հայտնել աջակցության համար՝ նշելով, որ այն կենսական նշանակություն ունի իրենց համար։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,