Եվրոպական միության խորհուրդը ս.թ. հուլիսի 26-ին նոր նշանակում է կատարել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։
Մագդալենա Գրոնոն կփոխարինի Տոյվո Կլաարին, ում պաշտոնավարման վեց տարին ավարտվում է օգոստոսի 31-ին: Գրոնոն իր պարտականությունները կստանձնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:
«Որպես նոր հատուկ ներկայացուցիչ՝ Գրոնոն կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում Եվրոպական միության արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ», — ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Գրոնոն կաշխատի տարածաշրջանի հետ կապված հիմնական շահագրգիռ դերակատարների հետ եւ կզարգացնի կապերը կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարեւոր դերակատարների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ խրախուսելով եւ աջակցելով տարածաշրջանային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցությանը։
Ազգությամբ չեխ Մագդալենա Գրոնոն ներկայումս ծառայում է որպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական խորհրդական: Վերջին 25 տարիներին նա աշխատել է արտաքին քաղաքականության եւ հակամարտությունների կարգավորման ասպարեզում, այդ թվում՝ ԵՄ-ի բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում, ինչպես նաեւ ուղեղային կենտրոններում՝ մեծ ուշադրություն դարձնելով նախկին խորհրդային տարածքին եւ, մասնավորապես, Հարավային Կովկասին:
Շառլ Միշելի թիմին միանալուց առաջ նա եղել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։ Նախկինում նա Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրենն է եղել։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,