Եվրոպական կրթական հիմնադրամը մեկնարկում է ԵՄ հարեւանության երկրների երիտասարդների հզորացմանն ուղղված #MySkills4You նախաձեռնությունը
6 Դեկտեմբերի, 2023

Եվրոպական կրթական հիմնադրամը մեկնարկում է ԵՄ հարեւանության երկրների երիտասարդների հզորացմանն ուղղված #MySkills4You նախաձեռնությունը


Դեկտեմբերի 4-ին Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) սոցիալական ցանցերում մեկնարկել է #MySkills4You արշավը, որն ուղղված է Հարավային եւ Արեւելյան հարեւանության, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկանների երկրների երիտասարդ քաղաքացիների ձայնի բարձրացմանը՝ նպաստելով երկխոսությանը Հմտությունների եվրոպական տարվա ընթացքում:

Արշավը դինամիկ տեսանյութերի միջոցով ներկայացնում է երիտասարդ քաղաքացիների տեսակետներն իրենց երկրներում կարեւոր հմտությունների զարգացման վերաբերյալ: Արշավի միջոցով ԵԿՀ-ն ներգրավել է 16-ից 28 տարեկան անհատների՝ հասկանալու նրանց պատկերացումներն առ այն, թե ինչ են անում նրանց երկրները՝ աջակցելու հմտությունների զարգացմանը:

Մինչեւ 2024 թվականի ապրիլը շարունակվելիք արշավը ներառում է հմտությունների եւ տաղանդների լայն սպեկտր, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի համապատասխան տարածաշրջաններում հմտությունների զարգացման ավելի լայն պատկերի մեջ:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանը ներկայացնող մասնակիցների թվում են ինքնակատարելագործման եւ նախաձեռնողականության ջատագով Նատալյա Բալիցկան Ուկրաինայից, տվյալագիտության մեջ ամբողջական մոտեցման պաշտպաններ Դանիելա Պլամադեալան եւ Վալերիա Կաբակը Մոլդովայից, Սոֆի Աբրահամյանը Հայաստանից եւ Նարգիզ Ալիեւան Ադրբեջանից, ովքեր կենտրոնանում են հավասարակշռված հանրային խոսքի եւ STEM-ի ջատագովության վրա, ինչպես նաեւ Մարիամ Կեցբայան Վրաստանից, ով ընդգծում է հաղորդակցության եւ թիմային աշխատանքի հմտությունների կենսական նշանակությունը:

Հմտությունների եվրոպական տարին ուղղված է վերացնելու Եվրոպական միությունում առկա բացերը եւ խթանելու ԵՄ հմտությունների ռազմավարությունը՝ կենտրոնանալով թվային եւ կանաչ տեխնոլոգիաների հմտությունների վրա: Այն աջակցում է հմտությունների հետ կապված գործողություններին եւ միջոցառումներին ողջ Եվրոպայում՝ խթանելով ներդրումները ուսուցման մեջ, ապահովելով գործատուների կարիքներին համապատասխան հմտություններ եւ ներգրավելով պահանջվող հմտություններով մարդկանց, ովքեր ապրում են ԵՄ-ի սահմաններից դուրս։

Եվրոպական կրթական հիմնադրամը Եվրոպական միության գործակալություն է, որն աջակցում է հարեւան երկրներին իրենց կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի համակարգերի բարեփոխման հարցում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

#MySkills4You արշավ

#MySkills4You տեսաշար



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,