«Եվրոպական հեղինակների օր» նախաձեռնությունը խթանում է ընթերցանությունը եւ եվրոպական գրականությունը
14 Նոյեմբերի, 2025

«Եվրոպական հեղինակների օր» նախաձեռնությունը խթանում է ընթերցանությունը եւ եվրոպական գրականությունը


2025 թվականի Եվրոպական հեղինակների օրվա տոնակատարությունները սկսվել են նոյեմբերի 11-ին եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 12-ը՝ #ReadForReal հեշթեգով։

«Եվրոպական հեղինակների օր» նախաձեռնությունը խթանում է եվրոպական գրականությունը եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը։ Այն ոգեշնչում է երիտասարդ սերնդին բացահայտել եվրոպական գրական ավանդույթի հարստությունը։

2024 թվականին դպրոցներում, գրախանութներում, գրադարաններում եւ այլ հաստատություններում անցկացվել է ավելի քան 2000 միջոցառում, այդ թվում՝ ընթերցումներ եւ հանդիպումներ եվրոպացի հեղինակների հետ։

2025 թվականին ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը տեղական կազմակերպիչներին՝ դպրոցներին, գրադարաններին եւ գրախանութներին, հրավիրում է անցկացնել իրենց սեփական ընթերցանության միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանում։

Գտեք ձեր երկրում գործող կազմակերպությունը, որը կարող է տրամադրել տպագիր նյութեր Եվրոպական հեղինակների օրվա Read.ForReal միջոցառումների համար, ինչպես նաեւ մասնագիտական ​​աջակցություն ձեր մայրենի լեզվով։ 

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Գտեք ձեր կոնտակտային կենտրոնը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,