Հուլիսի 30-ին Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 12-ը սահմանեց որպես Եվրոպական միություն Մուտքի/Ելքի համակարգի (EES) աստիճանական գործարկման մեկնարկի ամսաթիվ։
EES-ն առաջադեմ տեխնոլոգիական համակարգ է, որը թվայնապես կարձանագրի կարճաժամկետ այցելությունների նպատակով ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների մուտքն ու ելքը 29 եվրոպական երկրներ, այդ թվում՝ Շենգենյան գոտու անդամ երկրներ։ Այն կպահպանի կենսաչափական տվյալներ, ինչպիսիք են մատնահետքերը, դեմքի պատկերը եւ այլ ճանապարհորդական տեղեկություններ՝ աստիճանաբար փոխարինելով անձնագրերում դրոշմակնքման ներկայիս համակարգին։
EES-ը կարդիականացնի եւ կբարելավի ԵՄ արտաքին սահմանների կառավարումը: Այն կտրամադրի սահմանային անցումների վերաբերյալ հուսալի տվյալներ, համակարգված կերպով կբացահայտի ԵՄ տարածքում գտնվելու ժամկետները խախտած անձանց եւ փաստաթղթերի ու ինքնության կեղծման դեպքերը:
Նոր համակարգը համապատասխանում է տվյալների եւ գաղտնիության պաշտպանության ամենաբարձր չափանիշներին՝ ապահովելով ճանապարհորդների անձնական տվյալների պաշտպանվածությունը եւ անվտանգությունը։
Անդամ պետությունները հոկտեմբերի 12-ից կսկսեն աստիճանաբար ներդնել EES-ը՝ վեց ամսվա ընթացքում: Սահմանային մարմինները աստիճանաբար կգրանցեն սահմանները հատող երրորդ երկրների քաղաքացիների տվյալները: Այս ժամանակահատվածի ավարտին EES-ն ամբողջությամբ կներդրվի բոլոր սահմանային անցակետերում:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,