Եվրոպական համերաշխության կորպուսը 2026 թվականին կստանա 175.3 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում
21 Նոյեմբերի, 2025

Եվրոպական համերաշխության կորպուսը 2026 թվականին կստանա 175.3 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում


Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Եվրոպական համերաշխության կորպուսի համար 2026 թվականին նախատեսված 175.3 միլիոն եվրոյի չափով հավելյալ բյուջեն։

2016 թվականին մեկնարկած Եվրոպական համերաշխության կորպուսը հիմնված է երիտասարդական կամավորական աշխատանքին եւ համայնքային ակտիվությանն աջակցելու ԵՄ երկարատեւ ավանդույթի վրա: Այն 18-ից 30 տարեկան (իսկ մարդասիրական օգնության կամավորական աշխատանքի դեպքում՝ մինչեւ 35 տարեկան) երիտասարդներին կապում է Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող կազմակերպությունների եւ նախագծերի հետ:

Իր ստեղծումից ի վեր նախաձեռնությունը կյանքը փոխող հնարավորություններ է առաջարկել ավելի քան 150,000 երիտասարդների եւ ամրապնդել է համայնքների զարգացումը՝ համերաշխության, մարդասիրական օգնության եւ զարգացման համագործակցության ավելի քան 22,000 նախագծերի միջոցով։

2026 թվականի ծրագիրը հիմնված է այս ձեռքբերումների վրա եւ կշարունակի ֆինանսավորել 2021-2027 թվականների համար սահմանված չորս առաջնահերթություններին նպաստող նախագծերին՝ ներառում եւ բազմազանություն, շրջակա միջավայրի կայունություն, թվային փոխակերպում եւ ժողովրդավարական մասնակցություն։

2026 թվականին Եվրոպական համերաշխության կորպուսը կշարունակի աջակցել կամավորական գործունեությանը, համերաշխության նախագծերին եւ կապերի հաստատման գործողություններին: Այն նաեւ կաջակցի որակի եւ աջակցության միջոցառումներին, ներառյալ վերապատրաստման եւ գնահատման ցիկլերը, տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները եւ մասնակից կազմակերպությունների համար որակի նշանի մեխանիզմները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Եվրոպական համերաշխության կորպուս



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,