Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Ղարաբաղի հայերի մարդու իրավունքներն ու անվտանգությունը
Reuters
25 Հոկտեմբերի, 2023

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Ղարաբաղի հայերի մարդու իրավունքներն ու անվտանգությունը


Եվրոպական Խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում ընդունվել է հայտարարություն, որով Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները եւ անվտանգությունը։

Արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում՝ Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին «ապահովել Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները եւ անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաեւ պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղ փախստականների եւ տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ եւ կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները»:

Հայտարարությամբ ի գիտություն են ընդունվել նախագահ Ալիեւի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ ապրելու եւ նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ 

«Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար: Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ եւ թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարեւոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի, այդ թվում՝ նրանց ներկայացուցիչների համար, եւ բոլոր կողմերի խուսափումը կոշտ հռետորաբանությունից։ Միջազգային մուտքը Ղարաբաղ շատ կարեւոր է, երբ խոսքը վերաբերում է շատ կարեւոր հարցերի»,- նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ կոչ է արել Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991թ. Ալմաթիի հռչակագրի։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,