Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող եւ Եվրոպայում ժառանգության շահակիրներին միմյանց կապող «European Heritage Hub» պիլոտային ծրագիրը հունիսի 26-ին հայտարարել է իր Փոքր դրամաշնորհների ծրագրի համար ԵՄ հարեւանության 11 երկրներից ժառանգության 14 նախագծեր ընտրելու մասին: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվելիք ընտրված նախաձեռնություններին հատկացվել է մոտ 250,000 եվրո։ Այն բաշխվել է փոքր, միջին եւ խոշոր դրամաշնորհների միջեւ:
Այս տարվա հունվարին մեկնարկած փոքր դրամաշնորհների ծրագիրն աջակցում է ԵՄ հարեւանության երկրներում (ներառյալ` Հայաստանում) քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ժառանգության նախագծերին։ Այն նպատակ ունի բարձրացնելու նրանց՝ Եվրոպայի կանաչ, թվային եւ սոցիալական փոխակերպումներին արձագանքելու կարողությունները, ինչպես նաեւ խթանելու խաղաղությունը, կայունությունը, հաշտեցումը եւ միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունը: 2024 թվականի հունվարից մարտ ամիսներին հայտերի ընդունման ընթացքում ստացվել է մրցույթի մժչափանիշներին համապատասխանող 600 դիմում:
Ընտրված նախագծերն ընդգծում են եվրոպական ընդհանուր ժառանգության հիմնարար դերը ԵՄ ընդլայնման գործընթացում: Նախաձեռնությունները տարբեր են՝ ժառանգության խթանումից մինչեւ կրթական գործունեություն, հուշարձանների եւ ժառանգության օբյեկտների գույքագրում, քարտեզագրում կամ թվայնացում եւ պատերազմից տուժած քաղաքների վերակենդանացում:
Հայաստանից ընտրվել է «Կապույտ վահան Հայաստան»-ի (Blue Shield Armenia) ներկայացրած «Ժառանգության պահապաններ. Հայաստանի մշակութային պաշտպանության ամրապնդում» նախագիծը։ Այն կնպաստի Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածության բարձրացմանը եւ կապահովի մշակութային մասնագետների եւ կամավորների վերապատրաստում: Իջեւան, Բերդ, Գորիս եւ Կապան քաղաքներում անցկացվող սեմինարները մասնակիցներին կօժտեն մշակութային ժառանգությունը պաշտպանելու հմտություններով:
Դրամաշնորհային ծրագիրը ղեկավարվում է «Եվրոպա Նոստրա»-ի կողմից (որպես «European Heritage Hub» ծրագրի ղեկավար)` կոնսորցիումի այլ անդամների համաձայնությամբ եւ ALIPH հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,