EU4Business. Հայաստանի կինոգործիչների միությունը ստացել է նոր ձայնային սարքավորում
12 Մայիսի, 2022

EU4Business. Հայաստանի կինոգործիչների միությունը ստացել է նոր ձայնային սարքավորում


ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն բիզնեսի համար՝ Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրն աջակցել է Հայաստանի կինոգործիչների միության կինոդահլիճի համար սարքավորումների ձեռքբերմանը։

Նոր սարքավորումները հանձնվել են նախորդ շաբաթ։ Դրանց շնորհիվ կինոդահլիճն այժմ կունենա բարելավված ձայնային համակարգ, որը կօժանդակի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպմանն ու իրականացմանը:

Հանձնման արարողությանը մասնակցել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ասել. «Հույս ունենք, որ այս նոր սարքավորումներով հագեցած դահլիճը կշարունակի ոգեշնչել սերունդներին և կմնա հանրաճանաչ հանդիպման վայր»։

«ԵՄ-ն բիզնեսի համար՝ Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,