Երեւանում կայացել է «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսը
7 Դեկտեմբերի, 2022

Երեւանում կայացել է «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսը


Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին Երևանում կայացել է «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսը։ 

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԲՀ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ով ներկա էր միջոցառմանը, նշել է, որ Եվրամիությունն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների ջանքերին, հատկապես՝ 2021 թվականի մայիսի 5-ից հետո, երբ երկրի խորհրդարանն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

«Օրենքի կիրարկման գործում կարևոր դեր ունի քաղաքացիական հասարակությունը, և ԵՄ-ն աջակցում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի գլխավորած Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիային, որին հաջողվել է ստեղծել դինամիկա և որի շնորհիվ այս ներառական ծրագրի շուրջ են համախմբվում բոլոր շահագրգիռ կողմերը՝ հաշմանդամների կազմակերպությունները, զանգվածային խմբերի ասոցիացիաները, սոցիալական աշխատողները, իրավաբանները, կրթության և առողջապահության ոլորտի մասնագետները, գործատուները, վարչական մարմինները, սոցիալական, տնտեսական և քաղաքական առաջնորդները»,- ասել է Հեսսը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,