ԵՄ-ը շարունակում է մարդասիրական աջակցությունը Հայաստանին 
10 Հոկտեմբերի, 2023

ԵՄ-ը շարունակում է մարդասիրական աջակցությունը Հայաստանին 


Հոկտեմբերի 7-ին Երեւանում վայրէջք է կատարել ԵՄ մարդասիրական բեռով ինքնաթիռը։ Մոբիլիզացնելով իր մարդասիրական պաշարները՝ ԵՄ-ն մատակարարել է հիգիենայի պարագաներ, խոհանոցային հավաքածուներ, ծածկոցներ, արեւային լուսադիոդներ եւ արեւային լապտերներ։ Սա ԵՄ հումանիտար գործընկերներին կօգնի տեղում աջակցել կարիքավոր մարդկանց ապաստանի եւ կացարանի առաջին անհրաժեշտության պարագաներով:

Հոկտեմբերի 6-ին Հայաստան էր ժամանել Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային գաղթի լույսի ներքո երկրին ԵՄ-ի կողմից ցուցաբերված օգնությունը: Հանձնակատարի այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո, որտեղ նախանշվել են ԵՄ աջակցության մի շարք միջոցառումներ։

Հայաստան կատարած այցի ընթացքում Լենարչիչը հանդիպել է նաեւ Փաշինյանին եւ այցելել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ապաստարաններ։

Հանձնակատարը քննարկել է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով մոբիլիզացված վերջին աջակցությունը, որն ակտիվացվել է սեպտեմբերի 29-ին Հայաստանի խնդրանքով։ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Շվեդիան առաջարկել են հրատապ անհրաժեշտության ապաստարանային սարքավորումներ, սնունդ եւ բժշկական պարագաներ: Բելգիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան եւ Շվեդիան բժշկական օգնություն են առաջարկել Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին օգնելու համար։ Հոկտեմբերի 5-ին Փարիզում վայրէջք է կատարել Հայաստանից Ֆրանսիա բուժման նպատակով հիվանդներին տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,