ԵՄ-ը եւ ՄԱԱԶԿ-ը մեկնարկել են «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը
17 Նոյեմբերի, 2022

ԵՄ-ը եւ ՄԱԱԶԿ-ը մեկնարկել են «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը


Նոյեմբերի 10-ին ԵՄ-ը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) մեկնարկել են «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը։ Այն նպատակ ունի ամրապնդել որակի ազգային ենթակառուցվածքները և աջակցել ազգային չափագիտության համակարգին:

Ծրագիրը կաջակցի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին» (ՍՉԱՄ) ապահովելու կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ, ինչը կօգնի Հայաստանում արտադրված ապրանքներն ավելի մրցունակ դարձնել արտաքին շուկաներում:

«Որակի ենթակառուցվածքի (ՈԵ) զարգացումն օգուտ կբերի ոչ միայն առևտրի ոլորտին, այլև մի շարք այլ ոլորտների, ներառյալ՝ սննդամթերքի անվտանգությանը, առողջապահությանը և շրջակա միջավայրին»,- ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնարկի միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,