ԵՄ նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Բաքվի եւ Երեւանի միջեւ
28 Սեպտեմբերի, 2023

ԵՄ նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Բաքվի եւ Երեւանի միջեւ


ԵՄ նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ՝ նպատակ ունենալով կարծիքներ փոխանակել տեղում առկա իրավիճակի եւ տեղի բնակչության հրատապ կարիքների լուծմանն ուղղված տարբեր ջանքերի վերաբերյալ:

Սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպումը հյուրընկալել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուն եւ Մագդալենա Գրոնոն։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նախագահ Միշելը միացել է հանդիպման մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիեւը ներկայացրել է Ադրբեջանի ծրագրերը՝ տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու եւ անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Եվրոպական միությունն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության դերակատարների համար թափանցիկության եւ հասանելիության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորել Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանում ապագայի առնչությամբ Բաքվի տեսլականի վերաբերյալ առավել մանրամասներ հաղորդելու անհրաժեշտությունը:

Հանդիպումը նաեւ թույլ է տվել մասնակիցների միջեւ մտքերի ակտիվ փոխանակում անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման վերաբերյալ:

«ԵՄ-ն հավատացած է, որ Գրանադայում ակնկալվող հնարավոր հանդիպումը եւ՛ Երեւանի, եւ՛ Բաքվի կողմից կօգտագործվի՝ հրապարակային կերպով վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝  համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասվում է հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,