Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների հետեւանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։
ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն եւ առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։
Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5,060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները, եւ 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաեւ ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասնագոմերը եւ պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետեւանքով։
Ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման։
ԵՄ-ն նաեւ փորձագետների թիմ է գործուղել, որոնք օգնելու են ՀՀ կառավարությանը գնահատել ենթակառուցվածքներին հասցված վնասները։ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի փորձագետների թիմն արդեն իսկ հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ ավելի լավ հասկանալու կառավարության կարիքները։ Տաշիրում եւ Ալավերդիում վնասված կառույցների գնահատման աշխատանքներն արդեն սկսվել են։ Թիմը կենտրոնացել է ենթակառուցվածքի վրա (փոքր կամուրջներ), որոնք հնարավորություն են տալիս մուտք գործել գյուղատնտեսական հողեր, բայց նաեւ ուսումնասիրել է տները:
Ս.թ. մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետեւանքով առաջացել է Դեբեդ, Աղստեւ եւ Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետեւանքները Լոռու եւ Տավուշի մարզերում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,