ԵՄ-ը Հայաստանին կօգնի հաղթահարել վերջին հեղեղումների հետեւանքները
7 Հունիսի, 2024

ԵՄ-ը Հայաստանին կօգնի հաղթահարել վերջին հեղեղումների հետեւանքները


Հունիսի 6-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) հայտարարել է, որ ավերիչ հեղեղումների պատճառով ՀՀ կառավարությունը խնդրել է ակտիվացնել Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

«Եվրոպական միությունը եւ գաղափարակից գործընկերները պատրաստ են աջակցել Հայաստանին հաղթահարել հյուսիսային շրջաններում հեղեղումների պատճառով առաջացած խոշոր վնասները։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության մարմինն ու Շվեյցարիան արդեն իսկ աղետի վայրում են՝ օգնություն ցուցաբերելու համար», – գրել է դեսպան Մարագոսը X-ում։

ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2001թ. հոկտեմբերին: Այն նպատակ ունի ամրապնդել ԵՄ երկրների եւ 10 մասնակից պետությունների, այդ թվում՝ Մոլդովայի եւ Ուկրաինայի համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ բարելավելու աղետների կանխարգելումը, դրանց պատրաստվածությունը եւ արձագանքումը: Այդուհանդերձ, արտակարգ իրավիճակների դեպքում ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնություն կարող է խնդրել ցանկացած երկիր։

Իմացիր ավելին

Վասիլիս Մարագոսի գրառումը X-ում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,