
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում միջոցներ կհատկացվեն` արձագանքելու հեղեղների հետեւանքով տուժած բնակչության հրատապ կարիքներին։
Անասնակերի եւ սերմացուի ձեռք բերման, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ կենցաղային տեխնիկայի տրամադրման տեսքով աջակցությունը հասանելի կդարձվի «Տաշիր պլյուս», «Լոռվա ձոր», «ԳանՁոր» եւ «Աղստեւի հովիտ» տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) կողմից վեր հանված կարիքների հիման վրա։
«ՏԱԽ-երը Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում տեղայնացված՝ տեղական իշխանությունների, բիզնեսների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համախմբող, ներառական, կայուն զարգացմանը եւ գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ ԼԻԴԵՐ մեթոդաբանության հիմնական դերակատարներն են»,- ասվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ իրականացվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության ծրագրի հետ համագործակցությամբ եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու եւ Տավուշի տեղական բնակչությանը ներգրավել զարգացման օրակարգի, որոշումների կայացման եւ իրականացման գործում:
Հունիսի սկզբին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) հայտարարել էր, որ ՀՀ կառավարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ ավերիչ ջրհեղեղների հետեւանքներին արձագանքելու նպատակով։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.