Հունիսի 11-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն Ապարանում մասնակցեց «EU4Armenia» նախաձեռնության շրջանակներում «Երիտասարդական խորհրդի» բացմանը։
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը հռչակվել է Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք։
«Որովհետեւ երիտասարդների ձայնը կարեւոր է… Ապագան ինքնուրույն չի գալիս, երիտասարդությունը պետք է այն ձեւավորի, եւ ԵՄ-ն ու Հայաստանն այստեղ են՝ ձեզ օգնելու համար», — X-ի իր միկրոբլոգում գրել է Վասիլի Մարագոսը։
Այս տարվա սկզբին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկ այլ «Երիտասարդական խորհուրդ» էր գործարկել Երեւանում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն մշակութային եւ երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակներում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,