ԵՄ-ը Հայաստանում մեկնարկել է «Երիտասարդական խորհուրդ» նախաձեռնությունը
14 Մարտի, 2025

ԵՄ-ը Հայաստանում մեկնարկել է «Երիտասարդական խորհուրդ» նախաձեռնությունը


Նախորդ շաբաթ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկեց իր նոր՝ «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ) նախաձեռնությունը։

Նախաձեռնության մեկնարկի միջոցառումը կայացավ մարտի 7-ին, որին մասնակցում էին երիտասարդներ՝ Հայաստանի տարբեր համայնքներից, երիտասարդական աշխատողներ եւ կառավարության ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ) նախաձեռնությունը, դրա նպատակները, գործողությունները եւ ստեղծման գործընթացը։

Իր ելույթում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց երիտասարդների կարեւոր դերը քաղաքականությունների ձեւավորման գործում եւ կարեւորեց նրանց ձայնի լսելիությունն ու արժեւորումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունեց նախաձեռնությունը եւ անդրադարձավ նոր ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին, որը ԵՄ պատվիրակությունը Հայաստանում նշում է որպես «երիտասարդների հզորացման կարեւոր քայլ»։

Նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն մշակութային եւ երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գյոթե կենտրոնի կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,