Եվրոպական միությունն ընդունել է մարդասիրական օգնության համար իր 2023 թվականի տարեկան բյուջեն, որը կազմում է 1,7 միլիարդ եվրո։
ԵՄ մարդասիրական օգնությունը նախատեսված է բնական աղետներից և ռազմական հակամարտություններից տուժած, ներառյալ բռնի տեղահանված կամ անելանելի վիճակում գտնվող բնակչությանը, ինչպես նաև ընդունող համայնքներին աջակցելու համար: Աջակցությունը հիմնականում տրամադրվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:
Նշված բյուջեից ընդհանուր առմամբ 207,8 միլիոն եվրո կուղղվի Հարավարևելյան Եվրոպային և Եվրոպական հարևանությանը` առավելապես արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքներին, ինչպես նաև Կովկասի ընթացիկ կարիքների համար նախագծերի ֆինանսավորմանը:
Եվս 141,5 միլիոն եվրո կուղղվի 2023 թվականին հանկարծակի առաջացող արտակարգ իրավիճակներին արձագանքմանը, 122 միլիոն եվրո՝ անկանխատեսելի մարդասիրական ճգնաժամերին, որոնք կարող են առաջանալ ամբողջ տարվա ընթացքում, և 108,2 միլիոն եվրո՝ հորիզոնական գործողություններին, նորարարական նախագծերին ու հանրային քաղաքականության ոլորտի նախաձեռնություններին:
«Մարդասիրական կարիքները կտրուկ աճ են գրանցում: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը կտրուկ վատթարացրել է առանց այդ էլ վատ իրավիճակը։ Այսօր աշխարհում կենսական օգնության կարիք ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչությունը»,— ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը ու հավելել. «Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականի ֆինանսավորումը կշարունակի մարդասիրական օգնության հասանելիություն ապահովել առավել խոցելի խավերի համար՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք և որտեղ են գտնվում»:
Լենարչիչը նաև կոչ է արել համատեղ պատասխանատվություն ստանձնել ողջ համաշխարհային հանրության համար՝ նշելով, որ ներկայումս ընդամենը 10 խոշորագույն դոնորներ ապահովում են ամբողջ մարդասիրական ֆինանսավորման ավելի քան 80%-ը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,