Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող Լաչինի միջանցքում իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում, ինչը հակասում է վստահության ամրապնդման այնքան անհրաժեշտ ջանքերին։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից հունվարի 18-ին այսպիսի հայտարարություն է արել Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը՝ դիմելով Եվրոպական խորհրդարանին։
Դեկտեմբերի 13-ին տարածած հայտարարության մեջ Եվրոպական միությունը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին համապատասխան։
«Ազատ տեղաշարժի նմանատիպ սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում: Եվրոպական միությունն ավելի ու ավելի է անհանգստանում սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և բժշկական ծառայությունների պակասի, ինչպես նաև էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության կանոնավոր խափանումների հետևանքով առաջացած բացասական հումանիտար ազդեցությամբ»,- ասել է հանձնակատարը Խորհրդարանին:
Նա հավելել է, որ 2022 թվականին Եվրոպական միությունը հումանիտար նպատակներով հատկացրել է 3,6 միլիոն եվրո ֆինանսավորում, որն ամբողջությամբ տրամադրվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), քանզի այն տեղում միակ գործընկերն է, որը կարող է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Ծրագիրն ուղղված է տնտեսական անվտանգությանը և ականազերծմանն ուղղված գործողություններին:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,