ԵՄ-Հայաստան համագործակցություն. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը սկսել է քննարկումներ անցկացնել տեղական փորձագիտական կենտրոնների հետ 
8 Օգոստոսի, 2025

ԵՄ-Հայաստան համագործակցություն. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը սկսել է քննարկումներ անցկացնել տեղական փորձագիտական կենտրոնների հետ 


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը օգոստոսի 1-ին անցկացրել է երկխոսության ձեւաչափով առաջին հանդիպումը տեղական փորձագիտական կենտրոնների հետ՝ կենտրոնանալով ԵՄ-Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի հիմնական տնտեսական մարտահրավերներին, տնտեսության հետագա դիվերսիֆիկացման անհրաժեշտությանը եւ այս գործընթացում ԵՄ աջակցության դերակատարությանը վերաբերող հարցերին։

Սա նախատեսված հանդիպումներից առաջինն էր, որի նպատակն է խթանել ապացուցահեն քաղաքականության ձեւավորումը եւ ուժեղացնել հայկական փորձագիտական կենտրոնների դերը ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման գործընթացում։

Հանդիպումը կազմակերպվել է «Կամրջելով գիտելիքն ու քաղաքականությունը. հայկական փորձագիտական կենտրոնների կարողությունների զորեղացում՝ ԵՄ-ի հետ համագործակցության եւ տարածաշրջանային փոխգործակցության խորացման համար» նախաձեռնության շրջանակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,