ԵՄ աջակցությամբ բացվել է «ԻննոԻջեւան» բիզնես եւ ուսումնական կենտրոնը
6 Հուլիսի, 2023

ԵՄ աջակցությամբ բացվել է «ԻննոԻջեւան» բիզնես եւ ուսումնական կենտրոնը


Հունիսի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կայացել է «ԻննոԻջեւան» բիզնես եւ ուսումնական կենտրոնի պաշտոնական բացումը։

Մարզում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող «ԻննոԻջեւան» կենտրոնը մեկ տանիքի տակ է միավորել բիզնեսի եւ անհատների համար աշխատանքային տարածքներ, ինչպես նաեւ 4 աշխատարան-լաբորատորիաներ Իջեւանի «Իրական դպրոցի» աշակերտների համար։

Կենտրոնն ուղղված է զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտներում նորարարական ձեռներեցության զարգացմանը՝ երիտասարդների կրթությունը եւ հմտությունների զարգացումը, ՓՄՁ-ների համար ինկուբացիոն եւ աքսելերացիոն ծրագրերը, ինչպես նաեւ հանրային-մասնավոր գործընկերությունը կարեւորող կայուն էկոհամակարգի ստեղծման միջոցով։

Այն ստեղծվել է 2022 թվականի փետրվարին մեկնարկած համանուն ծրագրի արդյունքում եւ իրականացվում է Իջեւանի համայնքապետարանի կողմից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Քո-Ո կազմակերպության հետ գործընկերությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իջեւանում տնտեսական զարգացման եւ նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության եւ համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԻննոԻջեւան. Դեպի նորարար տեխնոլոգիաներ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,