Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով

Նկարագրություն
Նախագիծը նպատակ ունի սկսել պետություն-մասնավոր գործընկերության երկխոսություն՝ ուղղված զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարար ձեռներեցության զարգացման համար կայուն էկոհամակարգի ստեղծմանը
Հատուկ նպատակներ
Տնտեսական աճ, զբաղվածության աճ և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում
Ակնկալվող արդյունքներ
Արդյունավետ պետական-մասնավոր երկխոսության հաստատում (համակարգվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից) ոլորտային բիզնես ասոցիացիաների, բիզնես ծառայություններ մատուցողների, աքսելերատորների և տեղական իշխանությունների միջև, որոնք պարբերաբար հանդիպում և քննարկում են բիզնես միջավայրի բարելավման հետ կապված հարցեր;
Երկշերտ էկոհամակարգի ստեղծում, որը բաղկացած է բիզնես աքսելերատորից (գործում է համայնաքապետարանի կողմից տրամադրված տարածքի հիման վրա և համակարգվում է COWO-ի կողմից), Իջևանում գործող Արմաթ ինժեներական լաբորատորիաներից (ծառայում են որպես համայնքի զարգացման կենտրոններ) և «Իրական դպրոց» ուսումնական ենթակառուցվածքից, որը խթանում է նորարարական ձեռներեցությունը
Զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում՝ աքսելերացիոն/ինկուբացիոն գործողությունների իրականացման միջոցով (օգտագործելով առկա ուսումնական ծրագրերը, որոնք մշակվել և փորձարկվել են ինչպես ԱՏՁՄ-ի, այնպես էլ COWO-ի կողմից)՝ օգտագործելով նաև մենթորների/մարզիչների հասանելի ցանցը
Կանանց, երիտասարդների և բնակչության խոցելի խավերի այլ ներկայացուցիչների համար զբաղվածության հնարվորությունների ընդլայնում՝ վարժանքների, վերապատրաստումների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով։
Նախագծի քարտեզ
Եկ զարկե՛նք, Իջեւան
Stories
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Կրթություն, հետազոտություններ և նորարարություններ
Թեմա:
Մշակույթ, Թվայնացում, Արևելյան գործընկերություն, Կրթություն, Շրջակա միջավայր, Ենթակառուցվածքներ, Զբաղվածություն, Տեղական զարգացում, Հետազոտություններ և նորարարություններ, Երիտասարդություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2022
Ավարտի ամսաթիվ:
31.05.2024
Կայքէջ:
www.innoijevan.com
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/innoijevan
ԵՄ ծրագրի համարը:
430-433/ INTV-17413

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,