Ծանոթացեք նոր երիտասարդ եվրոպական դեսպաններին
26 Հունվարի, 2024

Ծանոթացեք նոր երիտասարդ եվրոպական դեսպաններին


Նախորդ ամիս «EU NEIGHBOURS east» ծրագիրը ողջունեց 657 նոր երիտասարդ եվրոպական դեսպաններին (ԵԵԴ-ներ)՝ իր ցանցում ակտիվ ԵԵԴ-ների թիվը հասցնելով 1162-ի: Այժմ ժամանակն է, որ դուք էլ ծանոթանաք նրանց:

Ակտիվ ԵԵԴ-ներից յուրաքանչյուրն այժմ «EU NEIGHBOURS east» ծրագրի կայքում ունի իր անունը, լուսանկարը, ծագման երկիրը եւ մասնագիտությունը, ինչպես նաեւ փորձն ու հետաքրքրությունները ներկայացնող կարճ անձնական պրոֆիլը։

16-26 տարեկան նոր դեսպաններն ընտրվել են ԱլԳ երկրներից, ԵՄ անդամ երկրներից եւ Մեծ Բրիտանիայից ռեկորդային 2,126 երիտասարդ թեկնածուների միջից։

Հայտերի գնահատման ինտենսիվ ընթացակարգից հետո 74 նոր դեսպան ընտրվել է Հայաստանից, 114-ը՝ Ադրբեջանից, 14-ը՝ Բելառուսից, 98-ը՝ Վրաստանից, 108-ը՝ Մոլդովայից, 121-ը՝ Ուկրաինայից եւ 128-ը՝ ԵՄ-ից ու Մեծ Բրիտանիայից:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երիտասարդ եվրոպական դեսպանները մասնակցել են 821 միջոցառումների ողջ տարածաշրջանում եւ ԵՄ-ում: Անցյալ տարի կազմակերպված միջոցառումներին ֆիզիկապես մասնակցել է 52,000 մարդ, մինչդեռ առցանց մասնակցության թիվը գերազանցել է 3,8 միլիոնը:

Ծանոթացեք ԵԵԴ-ների հետ

Հայաստան

Իմացեք ավելին

Երիտասարդ եվրոպական դեսպաններ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,