Բորել. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչերին
27 Ապրիլի, 2023

Բորել. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչերին


Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում միակողմանիորեն անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Թվիթերի միկրոբլոգում նման գրառում է կատարել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին։ Սա Հայաստանը վիճելի Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։

«ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,- գրել է Բորելը:

Իմացիր ավելին

Բորելի թվիթերյան գրառումը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,