«Ավելի շատ ԵՄ Հայաստանում». երիտասարդ եվրոպական դեսպանները տալիս են ԵՄ–Հայաստան համագործակցությանը նվիրված միջոցառումների շաբաթվա մեկնարկը
19 Սեպտեմբերի, 2023

«Ավելի շատ ԵՄ Հայաստանում». երիտասարդ եվրոպական դեսպանները տալիս են ԵՄ–Հայաստան համագործակցությանը նվիրված միջոցառումների շաբաթվա մեկնարկը


Այսօրվանից սկսած՝ Հայաստանից եւ Եվրոպական միությունից երիտասարդ եվրոպական դեսպանները ՀՀ մարզերում կանցկացնեն միջոցառումների շաբաթ՝ տարածելով «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը դպրոցներ, համալսարաններ, եվրոակումբներ եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծեր այցելությունների շարքով։ Միջոցառումները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 22-ը։

Ծրագրված միջոցառումները նպատակ ունեն ներգրավելու երիտասարդներին եւ ընդհանուր առմամբ բնակչությանը։ Դրանք ուղղված են բարձրացնելու ԵՄ-ի, դրա ռազմավարական նպատակների եւ Հայաստանին ցուցաբերած աջակցության ըմբռնումն ու տեսանելիությունը, տեղեկացնել ԵՄ-ի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին եւ համագործակցություն հաստատել երիտասարդ եվրոպական դեսպանների ու տեղի երիտասարդության, ՀԿ-ների եւ ակադեմիական շրջանակների միջեւ։

Այսօր դեսպաններն այցելել են Երեւանի պետական համալսարան եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ։ Շաբաթվա մյուս միջոցառումները նախատեսում են այցելություններ Գյումրի, Վանաձոր եւ Օշական։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու համար հայտերի ընդունման գործընթացը ներկա պահին բաց է։ Բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկություն ունեն միանալու նախաձեռնությանը, կարող են դիմել մինչեւ հոկտեմբերի 1-ը։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,