ՄԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԵՆՔ
ԴԱՐՁԻՐ ՄԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ


*Սույն ձեւաթուղթը կազմված է անգլերենով
Մենք ուժ ենք : Մենք բարձրաձայնում ենք մեր կարծիքը։ Մենք ազդեցություն ենք գործում։ Մենք սովորում ենք, զարգացնում մեր հմտությունները եւ աջակցում միմյանց: Միացիր մեզ։

ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ


Ես անչափ հպարտ եմ երիտասարդ եվրոպական դեսպանի կոչումով: Մենք մեզ կարճ անվանում ենք «YEAs»: Մենք Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Եվրոպական միությունը եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող ստեղծարար երիտասարդ կամավորների կենսունակ ցանց ենք:
Իրինա, երիտասարդ եվրոպական դեսպան ԵՄ-ից


Մենք մեր երկրներում կազմակերպում ենք տարատեսակ միջոցառումներ եւ պատմում ԵՄ-ի ու երիտասարդների համար վերջինիս կողմից առաջարկվող հնարավորությունների մասին: Ինձ այս ցանցը դուր է գալիս այլ երիտասարդների հետ ընկերություն անելու հնարավորության համար:
Սոֆի, երիտասարդ եվրոպական դեսպան Հայաստանից
* Սույն ձեւաթուղթը կազմված է անգլերենով

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ


Մենք իրական ազդեցություն ենք գործում՝ ուշադրության ներքո պահելով այնպիսի կարեւորագույն հիմնահարցերը, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները եւ շրջակա միջավայրը: Մեր ուժը նրանում է, որ մենք խթանում ենք տարբեր մշակույթներն ու այն ամենը, ինչը մեզ յուրահատուկ է դարձնում:
Ֆրեյա, երիտասարդ եվրոպական դեսպան ԵՄ-ից


Մենք օգնում ենք տեղական համայնքներին եւ այդպիսով իրական փոփոխություն բերում: Մենք կազմակերպում ենք սեմինարներ, միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ փողոցային ակցիաներ: Մենք այցելում ենք դպրոցներ, համալսարաններ, հանրային տոնավաճառներ։ Մենք նույնիսկ կիսվում ենք բաղադրատոմսերով... Ցանկն անվերջ է:
Ռաֆայել, երիտասարդ եվրոպական դեսպան Ադրբեջանից
*Սույն ձեւաթուղթը կազմված է անգլերենով


ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ


Ես բոլոր առումներով աճ եմ ապրել: Դրա համար կան շատ հնարավորություններ՝ հրապարակային խոսք, գրավոր խոսք, միջոցառումների կազմակերպում, եվրաակումբներ, մուլտիմեդիա բովանդակության ստեղծում: Մեր ցանցը կարող է դառնալ քոնը. մենք սիրում ենք նոր գաղափարներ:
Վալերիա, երիտասարդ եվրոպական դեսպան Մոլդովայից


Մասնակցելով տարատեսակ միջոցառումների՝ տեղականից մինչեւ ազգային, տարածաշրջանային եւ միջազգային, ես սովորել եմ հրապարակավ խոսել կարեւոր հիմնահարցերի մասին: Ես նաեւ գտել եմ ամբողջ կյանքի ընկերներ։
Լուկա, երիտասարդ եվրոպական դեսպան Վրաստանից
*Սույն ձեւաթուղթը կազմված է անգլերենով


ԻՆՉՈՒ՞ ԴԻՄԵԼ


Ես անչափ բախտավոր եմ, որ այս դժվարին ժամանակներում իմ երկրի մասին բարձրաձայնելու հնարավորություն եմ ունեցել: Ես էապես զարգացրել եմ իմ հմտությունները եւ հասկացել եմ, որ իմ ձայնն իսկապես կարեւոր է: Ես ձեզ կոչ եմ անում միանալ, որպեսզի ձեր ձայնն ապագայում ավելի մեծ արժեք ունենա:
#StrongerTogether
Նատալյա, երիտասարդ եվրոպական դեսպան Ուկրաինայից
*Սույն ձեւաթուղթը կազմված է անգլերենով


Ի՞ՆՉ է ՍՊԱՍՎՈՒՄ ԴԻՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ

*Սույն ձեւաթուղթը կազմված է անգլերենով

Ցանկանու՞մ ես ավելին իմանալ: Կապվիր մեզ հետ՝ info@euneighbourseast.eu