2022թ. հոկտեմբերին պաշտոնապես մեկնարկեց «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը։
«EU4Digital»-ի նպատակն է տարածել միասնական թվային շուկայի առավելությունները դեպի Արեւելյան գործընկերության երկրներ և հանդիսանում է նշված երկրներում թվային փոխակերպմանը աջակցելուն ուղղված ԵՄ դրոշակակիր տարածաշրջանային ծրագրի՝ «EU4Digital» նախաձեռնության կենտրոնական ծրագիրը։
Հետագա երեք տարիների ընթացքում «EU4Digital» ծրագրի 2-րդ փուլը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել վեց հիմնական ուղղությունների վրա՝ «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության և միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր», «Էլեկտրոնային առողջապահություն» և «Թվային հմտություններ»:
«EU4Digital» ծրագրի վերագործարկման առթիվ «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպել է երկու առցանց միջոցառում՝ Արեւելյան գործընկերության թվային համաժողովը՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, և EU4Digital-ի II փուլի պաշտոնական մեկնարկն ու Ղեկավար կոմիտեի նիստը՝ հոկտեմբերի 25-ին:
Համաժողովն առցանց կարգով համախմբել է ավելի քան 200 շահագրգիռ կողմերի ու գործընկերների ԵՄ-ից և Արեւելյան գործընկերության երկրներից: Քննարկումները վերաբերել են մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև դիմակայուն և կայուն պետական կառավարում, տնտեսություն ու հասարակության կառուցելու հարցերում թվային տեխնոլոգիաների դերին։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,