ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը
18 Հունիսի, 2021

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը


Եվրոպական միությունը ողջունում է հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը: Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հունիսի 13-ի հայտարարության մեջ: Նշված գործողություններին իր նպաստն է բերել Վրաստանը:

«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից», – ասել է Բորելը:

Բարձր ներկայացուցիչը հիշեցրել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: «Մենք հորդորում ենք շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունը», – հավելել է Բորելը:

Համաձայն հայտարարության՝ ԵՄ-ն կշարունակի խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետպատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: Եվրոպական միությունը նաև վերահաստատում է Հայաստանին և Ադրբեջանին ուղղված իր կոչը՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,