ԵՄ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիր. միացի՛ր մեկնարկի հունիսի 9-ից 11-ը կայանալիք միջոցառմանը
4 Հունիսի, 2021

ԵՄ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիր. միացի՛ր մեկնարկի հունիսի 9-ից 11-ը կայանալիք միջոցառմանը


2021 թ. հունիսի 9-ից 11-ը Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիան (ԵՎՄԱ)՝ Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, կանցկացնի մեկնարկի առցանց միջոցառում՝ ներկայացնելու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը:

ԵՎՄԱ-ն հրավիրում է սոցիալական ձեռնարկություններին և ձեռներեցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար համայնքի ներկայացուցիչներին, սոցիալական ներդրողներին, պետական և հանրային հաստատություններին, գիտական հաստատություններին և լրատվամիջոցներին՝ մասնակցելու նշված միջոցառմանը: Մասնակիցները կբացահայտեն, թե ինչպես են զարգանում սոցիալական ձեռնարկատիրությունն ու սոցիալական ներդրումները Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Ռուսաստանում, կծանոթանան այս թեմաների շուրջ տարածաշրջանային մակարդակում համագործակցության խթանման մարտահրավերներին և հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում սոցիալական ներդրումների ոլորտի մասնագետները կկիսվեն դեպքերի ուսումնասիրություններով և լավագույն պրակտիկաներով` համագործակցելով բիզնեսի կամ հանրային հաստատությունների հետ: Կներկայացվեն նաև օրինակներ Արևելյան գործընկերության երկրներից և Ռուսաստանից, որտեղ արդեն իսկ առկա են սոցիալական ձեռնարկատիրության և սոցիալական ներդրումների տարբեր ձևեր:

Միջոցառումն ազատ է մասնակցության համար և կանցկացվի անգլերեն լեզվով՝ ռուսերեն թարգմանությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,