Արեւելյան գործընկերության նպատակն է խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, նրա անդամ պետությունների եւ գործընկեր երկրների միջեւ: Այն հենվում է ներառականության եւ տարբերակման սկզբունքների, այդ թվում՝ անհատական մոտեցման, ինչպես նաեւ խթանների վրա հիմնված ընդլայնված համագործակցության վրա: Հիմնվելով «20 թիրախային արդյունք 2020-ի համար» օրակարգի, 2020թ. մարտի համատեղ ուղերձի ու Խորհրդի 2020թ. մայիսի եզրակացությունների վրա՝ ԵՄ-ն ներկայացրել է 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արեւելյան գործընկերության գերակայությունները: Քաղաքականության հինգ նպատակներին համահունչ այս գերակայությունները կամրապնդեն գործընկեր երկրների դիմակայունությունը երկու բաղադրիչների (ներդրումներ եւ կառավարում) ուղղությամբ ներդրումների հաշվին: Սույն տեղեկատվական թերթիկում նկարագրված է նաեւ համագործակցության հիմնական նոր տարր հանդիսացող տնտեսական եւ ներդրումային ծրագիրը: Այն դրամաշնորհների, խառը ֆինանսավորման եւ երաշխիքների տեսքով 2.3 միլիարդ եվրո կմոբիլիզացնի Եվրամիության բյուջեից՝ հետհամավարակային վերականգնմանն աջակցելու եւ Արեւելյան գործընկերության տնտեսությունների կայուն փոխակերպման համար՝ դրանք ավելի դիմակայուն եւ ինտեգրված դարձնելու նպատակով:





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,