Միացե՛ք միջսահմանային հետաքննությունների վերաբերյալ Next-IJ դասընթացին ապրիլի 22-ին
10 Ապրիլի, 2026

Միացե՛ք միջսահմանային հետաքննությունների վերաբերյալ Next-IJ դասընթացին ապրիլի 22-ին


Մեկնարկել է միջսահմանային հետաքննությունների մասնագետների վերապատրաստման Next-IJ ծրագրի համար հայտերի ընդունումը։ Այս տարվա ապրիլին նախատեսված դասընթացը կանցկացվի ԵՄ կողմից աջակցվող նախաձեռնության շրջանակներում, որը կոչված է առաջարկելու հետաքննող լրագրողների վերապատրաստման նոր, նորարարական լուծումներ։

Նախաձեռնությունը փնտրում է լրագրության ոլորտում աշխատող միջին օղակի մասնագետների (խրախուսվում են նաեւ ֆրիլանսերների կողմից դիմումները), որոնք բնակվում կամ մասնագիտական գործունեություն են ծավալում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներից որեւէ մեկում, ներառյալ՝ Հայաստանում։

Դիմորդները պետք է ունենան հետաքննական լրագրության, տվյալների լրագրության եւ/կամ տեղեկատվության խորքային վերլուծության ոլորտներում պատկառելի փորձ։ Հետաքննական նախագծերին մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն։ Դիմորդները պետք է նաեւ արհեստավարժորեն տիրապետեն անգլերեն լեզվին։

Դասընթացը, որը կվարեն Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) եւ Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանի (Università Cattolica del Sacro Cuore) Transcrime հետազոտական կենտրոնի փորձագետները, կկենտրոնանա իրական հետաքննություններում օգտագործվող նորագույն մեթոդների, գործիքների եւ միջսահմանային ռազմավարությունների վրա: Մասնակիցները կսովորեն, թե ինչպես հետեւել փողի եւ ակտիվների միջսահմանային տեղաշարժին, բացահայտել թաքնված կորպորատիվ սեփականությունը, աշխատել բարդ տվյալների հավաքածուների հետ եւ վերլուծել դրանք՝ օգտագործելով Aleph Pro-ն եւ DATACROS-ը, ինչպես նաեւ մշակել տվյալները օրինական եւ էթիկական եղանակներով:

Ավարտելուն պես մասնակիցները կստանան OCCRP-ի կողմից տրված պաշտոնական վկայական: Ընտրված մասնակիցները կկարողանան անձամբ մասնակցել համագործակցային հետաքննական ​​միջոցառմանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։

«Հաջորդ մակարդակի տվյալներ եւ գործիքներ հետաքննական լրագրության համար» ծրագիրը (Next-IJ) իրականացնում են Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP), Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանը՝ իր Transcrime նորարարությունների եւ հանցավորության համատեղ հետազոտական կենտրոնի ու Լրագրության դպրոցի միջոցով, եւ Մեդիայի զարգացման գլոբալ ֆորումը (GFMD

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական կրթության եւ մշակույթի գործադիր գործակալության (EECEA) աջակցությամբ իրականացվող Next-IJ ծրագիրը Եվրոպայում գործող լրագրողներին, լրատվական խմբագրություններին եւ լրատվամիջոցներին տրամադրում է կոռուպցիայի, ֆինանսական եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջադեմ գործիքներ եւ փորձագիտական գիտելիքներ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Ապրիլի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,